Տարածաշրջան12:03, 28 Փետրվար 2025
Քուրդ հրամանատարն արձագանքել է Օջալանի ուղերձին

Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին (Մազլում Աբդին) ևս անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանի զենքերը վայր դնելու ուղերձին:
«Euronews»-ի համաձայն՝ Քոբանին հեռավար ելույթ է ունեցել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում «SDG»-ի կողմից կազմակերպված կոնֆերանսին և ասել, թե Օջալանի ուղերձն իրենց չի վերաբերում և ուղղված է եղել միայն «ՔԲԿ»-ին:
«Կոչն ուղիղ մեր տարածաշրջանի համար չէր: Ուղերձն ուղարկվել է Հարավային Քուրդիստան և այլ տեղեր»:
Բացի այդ նա ընդգծել է, որ «ՔԲԿ»-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների և խաղաղության հաստատումը կազդեն նաև իրենց տարածաշրջանի վրա:
«Եթե այդ գործընթացը հաջողի, այն դրական ազդեցություն կունենա նաև մեզ վրա և այլևս ոչ մի պատճառ չի լինի Թուրքիայի վրա հարձակվելու համար»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ Աբդուլլահ Օջալանը փետրվարի 27-ին էր զենքերը վայր դնելու միջնորդավորված կոչով դիմել իր հիմնած կուսակցության անդամներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 6 թաղամաս և 5 գյուղ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |