Հասարակական11:22, 28 Փետրվար 2025
Գորշ գայլերի առաջնորդը մահացել է. սու՞տ, թե՞ ճշմարտություն

Թուրքիայում բնակվող և սոցցանցերում իրեն պետականամետ մարդ որակող Ունալ Ջանբեյ անունով անձը թուրքական մամուլում ամենաշրջանառվող լուրերի հեղինակն է դարձել:
Ջանբեյը փետրվարի 27-ին X-ում կատարած գրառմամբ պնդել է, որ իշխանության հետ դաշինքի մեջ գտնվող թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևի՝ «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին հոսպիտալացվել է։
Նրա գրառման համաձայն՝ Բահչելին մահացել է դեռևս փետրվարի 5-ին, երբ, ի դեպ, մամուլում սկսել էին լուրեր տարածվել, թե նա տեղափոխվել է հիվանդանոց:
«Բահչելիի մահվան մասին պաշտոնական հայտարարությունը կլինի առաջիկա մի քանի օրվա ընթացքում: ԱՇԿ-ն պահանջել է, որ իրավիճակի մասին իրազեկումը նահանգի և շրջանային ղեկավարներն անեն համբերատարությամբ և ողջախոհությամբ»,-գրել է նա:
Մինչ Ջանբեյի գրառումը մեծ տարածում է գտնում թուրքական մեդիայում, «ԱՇԿ»-ի առաջնորդի տեղակալ Իզզեթ Ուլվի Յոնթերը հանդես է գալիս հերքող հայտարարությամբ:
Նա, խիստ քննադատական կերպով արձագանքելով տարածվող պնդումներին, հայտնել է, որ նրա առողջական վիճակի վերաբերյալ պտտվող լուրերն ամբողջապես սին ու անհիմն են:
«Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել մեր հարգարժան ղեկավարի հետ, ստացել նրա հրահանգները: Այն մարդիկ, ովքեր զրպարտանքներ են հնչեցնում նրա առողջության մասին, չարախոսներ և անարժաններ են:
Ես, որպես մեկը, ով ամեն օր հանդիպում է իր առաջնորդի հետ, բացեիբաց հայտարարում եմ, որ պնդվող յուրաքանչյուր բացասական լուր կեղծ է և շինծու: Շատ կարճ ժամանակ հետո կհանդիպենք ստոր և անիծված նկրտումներ ունեցողների հետ: Ալլահը թող մեր առաջնորդին գլխներիցս անպակաս պահի...»,-գրել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |