Իրավական10:24, 21 Փետրվար 2025
Բրիտանացի գործիչները քննադատել են Թուրքիայում արհմիության ղեկավարի ձերբակալությունը

Մեծ Բրիտանիայի մի շարք պատգամավորներ և քաղաքական գործիչներ Լոնդոնում գտնվող Թուրքիայի դեսապանատուն բողոք պարունակող նամակ են ուղարկել։
Նամակը վերաբերել է Թուրքիայում աշխատավորների կողմից հիմնված «BİRTEK-SEN» անկախ արհմիության նախագահ Մեհմեդ Թյուրքմենի ձերբակալությանը։
Նամակում անընդունելի է համարվել արհմիության անդամի ձերբակալությունը այն պարագայում, երբ տվյալ անձը գործունեությունն իրականացրել է՝ ելնելով միության գործելակերպից։
«Թյուրքմենը, որպես արհմիության անդամ, պաշտպանել է աշխատողների իրավունքներն ու անօրինաբար ենթարկվել ճնշման»։
Ընդգծվել է նաև, որ աշխատավորների շահերը պաշտպանող մարդուն ձերբակալելը փորձ է, որի նպատակն է վախեցնել բանվոր դասակարգին։
Նշենք, որ սա Թյուրքմենի 2-րդ անընդմեջ ձերբակալությունն է։ Փետրվարի 14-ին նա իր տնից բերման էր ենթարկվել կապված Գազիանթեփ նահանգում «Գազիանթեփ-Բաշփընար (քաղաքներ-խմբ․) արդյունաբերական գոտու» աշխատողների աշխատավարձերի բարձրացման շուրջ համաձայնության չգալուց հետո իրականացված բողոքի ակցիային մասնակցելու համար, որը նույն օրը արգելվել էր նաև նահանգապետարանի կողմից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |