Ռազմական17:49, 20 Փետրվար 2025
Թուրքական «MKE» ռազմարդյունաբերական ընկերությունը ծրագրում է արտադրել նոր զինամթերք

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվում է «IDEX» ռազմարդյունաբերության տոնավաճառը, որտեղ ներկայացված է նաև թուրքական հայտնի «MKE» ռազմարդյունաբերական ընկերությունը։ «MKE»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ումիթ Քըյաքը խոսել է առաջիկայում ընկերության ծրագրերի վերաբերյալ։
Ըստ նրա՝ աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին ընկերությունը աշխատանքներ է տանում 5-6 նոր զինամթերքի արտադրության ուղղությամբ։
«Ինչպես գիտենք, այդ հրթիռների ամենամեծ թշնամին խցանիչներն են։ Նախ՝ մենք զինամթերք ենք մշակում, որը կոչնչացնի այն։ Դու այն նետում ես օդ, և նա հարձակվում է այնտեղ, որտեղ ազդանշան է ստանում: Դրա կիրառումից հետո կարելի է անօդաչու թռչող սարքերը հեշտությամբ օգտագործել մարտի դաշտում»,- նշել է Քըյաքը։
Ըստ նրա՝ ընկերությունը այս պահին արտադրում է զինամթերք, որը կունենա կարճ, միջին և երկար հեռահարություն, որոնք կկառավարվեն GPS-ով։ Ընկերության փոխտնօրենը նաև նշել է, որ ընկերության նախագծերը շատ լուրջ արտահանման ներուժ ունեն և եթե նախկինում դրանք օգտագործվում էին Թուրքիայի զինված ուժերի կարիքները բավարարելու համար, ապա արդեն ծրագրեր կան դրանք արտահանելու։
Ընկերության նպատակներից մեկն էլ փոքր անօդաչու թռչող սարքեր պատրաստելն է, որոնք ցանկացած իրավիճակում կարող են տեսնել և ոչնչացնել թիրախները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |