Հասարակական10:52, 20 Փետրվար 2025
Ձյան առատ տեղումները խաթարել են Ստամբուլի բնականոն կյանքը

Թուրքիայում մի քանի օր տեղացող առատ ձյան հետևանքով խաթարվել է երկրի բնականոն կյանքը: Ձյան պատճառով մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններ արտահերթ արձակուրդ են տվել դպրոցներին, իսկ շուրջ 16 մլն բնակչություն ունեցող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հորդորել է մարդկանց աշխատել հեռավար և հնարավորինս մնալ տանը:
Նման հայտարարությունը պայմանավորված է Ստամբուլում ձյան արդյունքում ստեղծված մեծաքանակ խցանումներով, վթարային իրավիճակներով և տրանսպորտային հանգույցների ու կայարանների բազմամարդությամբ:
Թուրքական պետական «Trthaber» լրատվական հեռուստաալիքի կայքում «Ստամբուլում ձյան տեղումները կյանքի վրա բացասկան են անդրադառնում» վերնագրով հրապարակված տեսանյութում իրավիճակն առավել պատկերավոր է երևում:
Հրապարկմանը զուգահեռ նշվել է, որ մեծ թվով վարորդներ, որոշ ճանապարհահատվածներում նույնիսկ ավելի քան 3 ժամ մնացել են խցանման մեջ:
Ձյան պատճառով տուժել են նաև Ստամբուլից իրականացվող ավիաչվերթները:
«Աղետների կոորդինացման ստամբուլյան կենտրոնից» (AKOM) գալիք օրերին ավելի ուժգնացող ձյան տեղումների մասին ստացված տեղեկությունից հետո «Թուրքիայի ավիաուղիներ» ընկերությունը» (THY) հայտարարել է փետրվարի 20-ին և 21-ին որոշ չվերթների չեղարկման մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |