Ռազմական11:35, 19 Փետրվար 2025
Հունաստանի վարչապետ. «Թուրքիան չպետք է ունենա «Meteor» հրթիռներ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հարցազրույց է տվել հունական «Kathimerini» թերթին։ Միցոտակիսն անդրադարձել է նաև Թուրքիայի ռազմարդյունաբերությանը և նշել, որ Հունաստանը հետևում է այդ ոլորտում Թուրքիայի զարգացումներին։
Միցոտակիսը նշել է, որ Հունաստանին անհանգստացնում է ֆրանսիական «Meteor» հրթիռների վաճառքը Թուրքիային և այդ պատճառով հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, բայց ստացել է բացասական արձագանք։ Ըստ Հունաստանի վարչապետի՝ Մակրոնը նշել է, որ այդ հրթիռներն արտադրվում են կոնսորցիումի կողմից, որտեղ ընդգրկված են նաև Անգլիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Շվեդիան։
Հունաստանի դիրքորոշման հետ կապված վերոնշյալ երկրները նույնպես հայտարարել են, որ կքննարկեն հրթիռների վաճառքը չեղարկելու հարցը։
Միցոտակիսը շեշտել է, որ Թուրքիան չպետք է ունենա այդ հրթիռները։
Անդրադառնալով թուրք-հունական հարաբերություններին՝ Հունաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ կողմ է բարիդրացիական հարաբերություններին, մի շարք ոլորտներում համագործակցությանը, բայց և շեշտել, որ միամիտ չէ այդ հարցերում։
Նա նաև ընդգծել է, որ աշխատանքներ են տարվում երկրի ռազմարդյունաբերության և զինված ուժերի հզորացման ուղղությամբ և այդ ամենն արվում է, որպեսզի պաշտպանեն Թուրքիայի հետ ունեցած սահմանները։
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն ևս խիստ էր արձագանքնել Ֆրանսիայի կողմից Թուրքիային «Meteor» տեսակի հրթիռներ վաճառելու մասին լուրերին և նշել, որ եթե Ֆրանսիան հավանություն տա այդ վաճառքին, ապա լրջագույն հարված կհասցվի Աթենք-Փարիզ ռազմական համագործակցությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |