Հասարակական11:49, 13 Փետրվար 2025
Անգլիան Թուրքիա մեկնողների համար նախազգուշացնող հայտարարություն է տարածել

Անգլիայի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացնող հայտարարություն է տարածել Թուրքիա մեկնող իր քաղաքացիների համար։
Հաշվի առնելով վերջին շրջանում Ստամբուլում և Անկարայում մեթիլ սպիրտով արտադրված կեղծ խմիչքների պատճառով արձանագրված ավելի քան 100 մահվան դեպքերը՝ Անգլիան իր քաղաքացիներին նախազգուշացրել է ալկոհոլային խմիչքներ գնել միայն լիցենզավորված խանութներից և ուշադրություն դարձնել շշի պիտակին։
Նախազգուշացման մեջ նաև ընդգծվել է, որ մարտին սկսվում է Ռամադանը՝ մուսուլման աշխարհի պահքի ամիսը, որի ընթացքում Թուրքիայում ևս արգելվելու է ցերեկային ժամերին հասարակական վայրերում սնվելը, ծխելը, մաստակ ծամելը և այլն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |