Տարածաշրջան16:55, 12 Փետրվար 2025
Թուրքիայում նախատեսում են Իգդիրի օդանավակայանը բացել միջազգային չվերթների համար

Թուրքիայում տեղի է ունեցել քննարկում միջազգային մուտքերի և ելքերի համար Իգդիրի Շեհիթ Բյուլենթ Այդըն օդանավակայանը մշտական օդային սահմանային անցակետի վերածելու գործընթացի վերաբերյալ։
Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանի նախագահությամբ նահանգապետարանում կայացած հանդիպմանը մասնակցել են գլխավոր դատախազ Մերիչ Դեդեն, նահանգի ոստիկանապետ Նիյազի Թուրղայը, նահանգի ժանդարմերիայի հրամանատար գնդապետ Նիհաթ Օզքյոքը և այլ կառույցներից ներկայացուցիչներ։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Իգդիրի օդանավակայանում միջազգային չվերթների գործարկման հարցը, ինչպես նաև գործարկման պարագայում դրանք՝ ինչ նպաստ կունենան տարածաշրջանի առևտրի, զբոսաշրջության և տնտեսական զարգացման գործում։
Քննարկվել են նաև անվտանգության, ենթակառուցվածքների և թողունակության շուրջ աշխատանքները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Իգդիրի օդանավակայանը, որը գտնվում է Հայաստանի, Իրանի և Նախիջևանի հետ սահմանին, միջազգային մուտքերի և ելքերի համար ստանալով մշտական օդային սահմանային անցակետի կարգավիճակ, նպատակ ունի իր նպաստն ունենալ տարածաշրջանի զարգացման գործում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 6 թաղամաս և 5 գյուղ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |