Տարածաշրջան10:50, 10 Փետրվար 2025
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ հարցեր

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Թուրքիայի արտաքին գերատեսչության աղբյուրները հայտնում են, որ Ֆիդանն ու Արաղչին քննարկել են երկկողմ հարցերն ու Պաղեստինում տիրող իրավիճակը։
Իրանի արտաքին գերատեսչության աղբյուրներն էլ հայտնում են, որ Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին, անդրադառնալով Գազայի խնդրին, անընդունելի է համարել Գազայի բնակչության բռնի տեղահանումն ու ընդգծել, որ իսլամական երկրները պետք է դիմակայեն այդ «խարդավանքին»:
Արաղչին առաջարկել է խնդրի առնչությամբ «Իսլամական համագործակցություն» կազմակերպության արտգործնախարարների արտահերթ նիստ գումարել։
Արաղչին, մատնանշելով Իրանի ու Թուրքիայի լավ հարաբերությունները, դրական է գնահատել երկու երկրների միջև վերջին շրջանում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և հարաբերությունների զարգացման համար ընդգծել դրանց շարունակման կարևորությունը:
Հաքանը ևս գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքից և շեշտել համագործակցության ընդլայնման կարևորությունը և ընդգծել, որ բոլոր իսլամական երկրները պետք է աջակցեն պաղեստինցիների իրավունքներին և ողջունել ԻՀԿ արտահերթ նիստ անցկացնելու Արաղչիի առաջարկը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 6 թաղամաս և 5 գյուղ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |