Ռազմական12:30, 07 Փետրվար 2025
Թուրքական մամուլ. Թուրքիան կզբաղվի Սիրիայի բանակի վերակառուցմամբ

Սիրիայում իշխանափոխոխությունից հետո Թուրքիան ակտիվ դերակատարություն կունենա սիրիական բանակի վերակառուցման գործում։ Այդ մասին հայտնել են թուրքական «YetkinReport» լրատվամիջոցի աղբյուրները:
Ըստ տեղեկության՝ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ- Շարան փետրվարի 4-ին Անկարա կատարած այցի ժամանակ առաջարկել է Թուրքիային զբաղվել Սիրիայի բանակի վերակառուցմամբ և այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են սկսվել: Սիրիայի նոր ղեկավարը Անկարայում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«YetkinReport»-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հանձնարարությամբ ձևավորվել է պատվիրակություն բարձրաստիճան զինվորականներից, որոնք մեկնել են Սիրիա և տեղում գնահատական տվել իրավիճակին:
Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ թուրք-սիրիական ռազմական հարաբերությունների զարգացման համար նախատեսվում է հետևյալ ծրագիրը:
1. Առաջնահերթ խնդիրն է լինելու ապահովել Սիրիայում բոլոր պետական ապարատների անխափան աշխատանքը: Այս ուղղությամբ Թուրքիան կապահովի տեխնիկական և քաղաքալամ աջակցություն:
2. Հընթացս սիրիական կողմը կորոշի իր պաշտպանական կարիքները և կհստակեցնի, թե ինչ է ակնկալում Թուրքիայից։
Թուրքական աղբյուրներն շեշտում են, որ իրենք պատրաստ բավարարել Սիրիայի անվտանգության ու պաշտպանության հետ կապված բոլոր կարիքները: Սա ներառում է նաև ռազմական աջակցության խնդրանքը, որը Սիրիայի նոր իշխանություններին կարող է անհրաժեշտ լինել, մինչև Դամասկոսը կարողանա դա անել ինքնուրույն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |