Տարածաշրջան11:05, 06 Փետրվար 2025
AFAD. Էգեյան ծովում հրաբխային ժայթքում կարող է տեղի ունենալ

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) ու «Հանքերի հետազոտման գլխավոր վարչությունը» (MTA) համատեղ զեկույց են հրապարակել:
Զեկույցը նախնական գնահատական է պարունակում վերջին օրերին Էգեյան ծովում պարբերաբար գրանցվող երկրաշարժերի վերաբերյալ:
Նշվում է, որ դրանք տեղի են ունենում Սանթորինի կղզուց 6.5 կմ դեպի հյուսիսարևելք գտնվող Կոլումբո հրաբխի հատվածում, որի խառնարանը գտնվում է ջրի տակ:
Կոլումբո հրաբուխը Սանթորինի հրաբխային համալիրի մի մասն է կազմում և վերջին անգամ ակտիվ է եղել 1650-ին, իսկ հրաբխային համալիրում վերջին անգամ ժայթքում գրանցվել է 1950-ին:
Այս համատեքստում հիշեցվել է, որ ժայքթքման հետևանքով տեղի ունեցած ցունամիները հասել են նաև թուրքական ափեր:
Հաշվի առնելով նման փորձը զեկույցում հավանական է համարվել դրա կրկնությունը և միևնույն ժամանակ նշվել, որ վերջին տարիներին՝ 2011-2012թթ-երին, նույն տարածաշրջանում նմանատիպ սեյսմիկ ակտիվություն էր նկատվում և այն էլ 14 ամիս, ինչը, այնուամենայնիվ, այդպես էլ չհանգեցրեց հրաբխի ժայթքման:
Զեկույցում ասվում է, որ այժմ իրավիճակը թուրքական կողմի ուշադրության կենտրոնում է՝ հնարավոր երկրաշարժի, ցունամիի և հրաբխային ժայթքման տեսանկյունից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 6 թաղամաս և 5 գյուղ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |