Հասարակական11:09, 04 Փետրվար 2025
Թուրքիան քայլեր կձեռնարկի արհեստական բանկանության ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ

Աշխարհում լայնորեն կիրառվում են արհեստական բանականության մեխանիզմները և այդ իսկ պատճառով մի շարք երկրներ ձեռնարկում են տարբեր ոլորտներում դրանց ռիսկերը նվազեցնելուն միտված քայլեր։ Թուրքիան ևս քայլեր է ձեռնարկում արհեստական բանկանության ռիսկերը տարբեր ոլորտներում նվազեցնելու համար։
Թուրքիայի խորհրդարանում ստեղծված հատուկ հետազոտական հանձնաժողովը ուսումնասիրություններ կանի հանրության մեջ «Կարմիր գիրք» անունով հայտնի ազգային անվտանգության քաղաքականության փաստաթղթում ներառված արհեստական բանականության աղբյուրներից բխող սպառնալիքների դեմ իրականացվելիք օրենսդրական կարգավորումների, համաշխարհային օրինակների և փորձագիտական կարծիքների վերաբերյալ։
Արհեստական բանականությունը հատկապես վերջին տարիներին օգտագործվում է նաև առցանց (online) խաղադրույքներ կատարող կայքերի կողմից և իր հետ բերում է այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են դեմքերի ճանաչման տեխնոլոգիաները, կեղծ լուրերի տարածումը և գործազրկության աճը։
Հետազոտական վերոհիշյալ հանձնաժողովի նախագահ Ֆաթիհ Դոնմեզը նշել է, որ այս պահի դրությամբ արհեստական բանականությունը մարդկային բանականությունից վեր չէ և ոչ ոք չգիտի, թե վաղը ինչ փուլում կլինի արհեստական բանականությունը ու ,ըստ այդմ, հանձնաժողովը զեկույց կպատրաստի Թուրքիայում արհեստական բանականության վիճակի վերաբերյալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |