Տարածաշրջան10:29, 04 Փետրվար 2025
Էրդողանը կոչ է արել տեղական իշխանություններին լրջորեն նախապատրաստվել երկրաշարժերին

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակիների վարչությունը» (AFAD) գրեթե 1 շաբաթ Էգեյան ծովում անընդհատ գրանցվող երկրաշարժերի մասին է հայտնում: Մասնավորապես հունվարի 28-ից մինչև փետրվարի 3-ը, Թուրքիայի ժամանակով 15:50-ին Էգեյան ծովում 570 ցնցում է գրանցվել: Դրանք զգացվել են ծովի առափնյա թուրքական շրջաններում ևս:
Նշվում է, որ ստորջրյա ցնցումներից 33-ը եղել է 4-5 բալանոց, իսկ ամենաուժեղը՝ 4.9 մագնիտուդ:
Երկրաշարժերի այդպիսի պատկերը անհանգստություն է առաջացրել Թուրքիայում։ Թեմային անդրադարձել է անձամբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կոչ անելով տեղական իշխանություններին լրջորեն նախապատրաստվել երկրաշարժերին:
«Մեր քաղաքները և հատկապես Ստամբուլը սեյսմակայուն դարձնելուց բացի այլընտրանք չունենք»,-ընդգծել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 6 թաղամաս և 5 գյուղ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |