• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 02:03
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային12:38, 31 Հունվար 2025

Սիրիայից զորքերի դուրսբերման ԱՄՆ-ի պայմանը թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումն է

Սիրիայից զորքերի դուրսբերման ԱՄՆ-ի պայմանը թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումն է

Թուրքական անկախ «Medyascope» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Ռուշեն Չաքըրը «Հորիզոնում կա՞ Թուրքիա-Իսրայել մերձեցում»  վերնագրով տեսանյութ է հրապարկել։ Տեսանյութում անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններին՝ Չաքըրը նշել է, որ այդ երկրների հարաբերությունները պատմության ողջ ընթացքում ունեցել են վերելքներ ու վայրէջքներ։ 

Վերջին 20 տարվա ընթացքում Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագաիտական ճգնաժամերը և հարաբերությունների կարգավորման գործընթացները դարձել են միջազգային քաղաքականության կարևոր օրակարգային դրույթներից մեկը։

Ըստ խմբագրի՝ Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը և նոր կառավարության ձևավորումը, ԱՄՆ-ում Դոնալդ Թամփի՝ նախագահի պաշտոնում ընտրվելը և Մերձավոր Արևելքի զարգացումներն օրակարգ են բերում «Արդյո՞ք Թուրքիայի ու Իսրայելի միջև կա  խաղաղություն» հարցը։

Չաքըրը նշում է, որ իսրայելական «Maariv» թերթի հրապարակած տեղեկության համաձայն՝ Դոնալդ Թրամփը նշել է, որ Սիրիայից ամերիկյան զինուժի դուրսբերման պայմանը Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորումն է։ Դրա հետ մեկտեղ նշվում է, որ այդ պայմանի մասին Թրամփն ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Տեսանյութում նաև անդրադառնալով թուրք-իսրայելական տնտեսական հարաբերություններին՝ նա նշել է, որ չնայած այն պնդումներին, թե Թուրքիան ամբողջությամբ խզել է առևտրային և դիվանագիտական ​​կապերն Իսրայելի հետ, բայց «գաղտնի տնտեսական հարաբերությունների» մասին խոսակցությունները շարունակվում են։

Աղբյուր`    medyascope.tv

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան դատապարտում է Պաղեստինում Իսրայելի բնակավայրեր կառուցելու որոշումը
11:33, 15 օգոս
Թուրքիան դատապարտում է Պաղեստինում Իսրայելի բնակավայրեր կառուցելու որոշումը

«Մենք կշարունակենք աջակցել պաղեստինցի ժողովրդի արդար և վճռական պայքարին»,-նշվել է հայտարարության մեջ»,-նշում է Թուրքիայի ԱԳՆ-ը։

ԱՄՆ-ի պետդեպը հաստատել է 203.5 մլն դոլարի զինտեխնիկայի վաճառքն Ուկրաինային
10:59, 06 օգոս
ԱՄՆ-ի պետդեպը հաստատել է 203.5 մլն դոլարի զինտեխնիկայի վաճառքն Ուկրաինային

Նշվում է, որ վերոնշյալ վաճառքը կբարձրացնի Ուկրաինայի կարողությունը՝ դիմակայելու առկա և ապագա սպառնալիքներին։

Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական կայան
12:36, 05 օգոս
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական կայան

Տիեզերակայանի նախագիծը կարժենա 350 մլն դոլար և շինարարությունը կավարտվի 2 տարում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}