Տարածաշրջան11:36, 29 Հունվար 2025
Փետրվարին շահագործման կհանձնվի Վան-Թեհրան մարդատար գնացքը

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադըքի հետ։
Ուրալօղլուն հայտնել է, որ Թուրքիայի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել ցամաքային, օդային ու երկաթուղային փոխադրումների վերաբերյալ։
Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ նախատեսվում է սկսել Վան-Թեհրան մարդատար գնացքի շահագործումը և հավելել են, որ մարդատար գնացքի տոմսերի վաճառքը կսկսվի փետրվարի 20-ից։
Նախարարները նաև ընգծել են, որ մտադիր են Իրանի հետ երկաթուղային փոխադրումների թողունակությունը հասցնել 1 մլն տոննայի։
Իրանի նախարարը կարևորել է ճանապարհային և երկաթուղային փոխադրումների ավելացումը, տարանցիկ բեռնափոխադրումների կարողությունների ընդլայնումը և Թուրքիայի և Իրանի միջև սահմանային կապերի ավելացումը և ընդգծել, որ Վան-Թեհրան մարդատար գնացքի շահագործումը կաշխուժացնի նաև զբոսաշրջության ոլորտը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 6 թաղամաս և 5 գյուղ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |