Հասարակական12:06, 23 Հունվար 2025
Սոցհարցում Թուրքիայում. թուրք-ամերիկյան հարաբերություններում ամենամեծ խնդիրը ՔԲԿ-ն է

Բրիտանական «Stracom» հետազոտական կենտրոնը Թուրքիայում սոցհարցում է իրականացրել Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների և Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Ջո Թրամփի վերաբերյալ:
Հարցման մասնակիցների 11.5 տոկոսը Թրամփի մասին արտահայտվել է «շատ դրական», 15.4-ը՝ «բացասական», 24.55-ը՝ «դրական», իսկ 43.9-ը՝ «չեզոք»:
Թարփմի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ հարցին էլ ի պատասխան, մեծամասնությունը՝ 46.33 տոկոսը, նշել է, որ ոչինչ չի փոխվի, միայն 22.83 տոկոսն է պատասխանել՝ հարաբերությունների վատ ընթացքի վերաբերյալ կանխավարկածով:
Մասնակիցներին հարց տրվել նաև, թե ո՞րն է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ամենած խնդիրը: Նրանց շուրջ 65 տոկոսը ամենամեծ խնդիրը համարել է «ԱՄՆ-ի կողմից ահաբեկիչներին տրամադրվող աջակցությունը»։ Նշենք որ Թուրքիան ահաբեկչական կառույցներ է համարում «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ/PKK) ու դրա հետ նույնացվող «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |