Հասարակական14:14, 22 Հունվար 2025
Թուրքիան դավաճանության ցուցանիշով աշխարհում 10-րդն է

Անգլիայում գործող «World Population Review»-ն և «The Tech Report»-ը հրապարակել են աշխարհի ամենաանհավատարիմ քաղաքացիներ ունեցող երկրների ցանկը։
Հետազոտություն իրականացվել է թվային հարթակներում և թվարկվել են այն երկրները, որտեղ մարդիկ ամենաշատն են դավաճանում իրենց ամուսիններին կամ զուգընկերներին։
Ըստ հետազոտության արդյունքների՝ աշխարհում ամենաշատ դավաճանության/անհավատարմության դեպքեր հանդիպում են ԱՄՆ-ում։ Այնտեղ դավաճանությունների ցուցանիշը կազմում է 71%։ Երկրորդ տեղում 68%-ով Գերմանիան է, երրորդ տեղում 66%-ով Միացյալ Թագավորությունը։
Չորրորդ տեղում 61%-ով Թայլանդն է, իսկ հինգերորդ տեղում 57%-ով Ֆրանսիան և Բրազիաիան։ Վեցերորդ տեղում 53%-ով ՌԴ-ն է, յոթերորդ տեղում 49%-ով Ճապոնիան է։
Ութերորդ տեղում Ռումինիան է 46%-ով, իսկ իններորդ տեղում Ավստրալիան է 44%-ով։
Տասնյակը եզրափակում է Թուրքիան, որտեղ դավաճանության ցուցանիշը կազմում է 27%։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |