Հասարակական10:35, 22 Հունվար 2025
Թուրքիայում սուգ է հայտարարվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ: Անդրադառնալով հունվարի 21-ին հյուսիսային Բոլու քաղաքի «Kartalkaya» լեռնադահուկային հյուրանոցային համալիրում բռնկված հրդեհին՝ նա մեկօրյա սուգ է հայտարարել երկրում:
Էրդողանը նաև հայտնել է, որ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ընթանում են աշխատանքներ:
«Նրանք, ովքեր պատճառ են եղել այսպիսի աղետի, օրենքի առաջ պատասխան են տալու»,- վստահեցրել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի հետևանքով մահացածների թիվը հասել է 76-ի, իսկ վիրավորներինը՝ 51-ի: Դեպքի առնչությամբ ձերբակալվել 9 քաղաքացի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |