• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 01:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական16:47, 20 Հունվար 2025

Թուրքերը մտավախություն ունեն, որ ռուս տուրիստները Թուրքիայի փոխարեն կնախընտրեն Ճապոնիան

Թուրքերը մտավախություն ունեն, որ ռուս տուրիստները Թուրքիայի փոխարեն կնախընտրեն Ճապոնիան

2024-ին ռուսները բախվել են զբոսաշրջային այցերի թանկացմանը Թուրքիա, Եգիպտոս և ԱՄԷ ուղղություններում: Այդ իսկ պատճառով, ըստ ռուսական տուրօպերատորների, ռուս զբոսաշրջիկների համար նոր ուղղություն կարող է դառնալ Ճապոնիան:

Ճապոնիան զգալի աճ ունի տուրիզմի ոլորտում:  2024 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում այնտեղ  ​​այցելել է 26.9 միլիոն օտարերկրացի, ինչը 55 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին։

Ռուսաստանի Դաշնությունից Ճապոնիա է մեկնել 63.900 զբոսաշրջիկ, ինչը 2.4 անգամ ավելի է 2023 թվականի ցուցանիշից։ Ավելին, «OneTwoTrip» ծառայությունը նշում է, որ Տոկիոն դարձել է գալիք գարնան տոմսերի ամրագրման առաջատարը՝ նրան բաժին է ընկնում ամրագրումների 13.5%-ը, ինչը հինգ անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Որոշ մասնագետներ տուրիզմի աճը պայմանավորում են ճապոնական ազգային արժույթի՝ ինի անկման հետ, սակայն ի տարբերություն թուրքական լիրայի, նրա ինֆլյացիան այդքան մեծ չէ: Օրինակ, 2024-ին Ճապոնիայում ինֆլյացիան կազմել է  2.3-2.5 տոկոս: Եվ այս համատեքստում Ճապոնիան դառնում է ավելի հասանելի շատ օտարերկրացիների համար:

Ուշագրավ է, որ թուրքական մամուլն այս ամենի առնչությամբ մտահոգություն է հայտնել, քանի որ ռուս զբոսաշրջիկները Թուրքիայի զբոսաշրջային եկամուտների զգալի մասն էին ապահովում:

Աղբյուր`    T24.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է
17:09, 15 օգոս
Աշխարհի ամենավտանգավոր երկրների շարքում Թուրքիան 18-րդն է

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Թուրքիայի և Հս.Կիպրոսի նախարարները քննարկել են արդյունաբերական և տեխնոլոգիական զարգացման նախագծերը
14:34, 15 օգոս
Թուրքիայի և Հս.Կիպրոսի նախարարները քննարկել են արդյունաբերական և տեխնոլոգիական զարգացման նախագծերը

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։

Բողոքի ակցիա Անկարայում Իսրայելի դեսպանատան շենքի առջև
12:37, 15 օգոս
Բողոքի ակցիա Անկարայում Իսրայելի դեսպանատան շենքի առջև

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}