Ռազմական15:15, 16 Հունվար 2025
Հունական թերթն անդրադարձել է Թուրքիա-Եվրոպա ռազմաարդյունաբերական համագործակցությանը

Հունական «Kathimerini» թերթն անդրադարձել է Թուրքիայի ռազմաարդյունաբերության ոլորտին։ Թերթի անդրադարձում մեջբերվել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտենի հետևյալ խոսքերը. «Կարծում եմ, որ Եվրոպայի անվտանգության համար չափազանց կարևոր է ԵՄ անդամ չհանդիսացող դաշնակիցների մասնակցությունը Եվրամիության պաշտպանական արդյունաբերության ջանքերին»։
«Kathimerini» թերթն առանձնացրել է այն եվրոպական երկրների ցանկը, որոնք Թուրքիայի հետ ռազմարադյունաբերության ոլորտում համաձայանգրեր են կնքել ու ծրագրում են համագործակցել։
Նշվում է, որ Իսպանիան պատրաստվում է ձեռք բերել թուրքական «Hürjet» ուսումնամարզական ինքնաթիռ, պորտուգալիական նավատորմի համար թուրքական ընկերությունը ծրագրում է 2 նավ պատրաստել։
Անդրադառնալով Իտալիայի հետ համագործակցությանը՝ նշվում է, որ կողմերը համագործակցել են «T-129 Atak» ուղղաթիռի, ինչպես նաև թուրքական առափնյա պահպանության պարեկային նավերի և «Tulpar» տանկերի արտադրության մեջ։ Այժմ էլ Իտալիան պատրաստվում է ձեռք բերել նաև «Roketsan»-ի արտադրության լազերով կառավարվող «CİRİT» հրթիռներ՝ նախատեսված անօդաչու թռչող սարքերի համար։
Գերմանիան ու Թուրքիան համագործակցում են ռազմական նավաշինության ոլորտում, Ռումինիա են արտահանվում թուրքական «Baykar» ընկերության արտադրած «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերը։
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթը գրում է, որ ռազմաարդյունաբերության ոլորտում եվրոպական երկրների հետ Թուրքիայի համագործակցությունն անհանգստություն է պատճառում Հունաստանին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |