Ռազմական13:05, 10 Հունվար 2025
Թուրքիան Էգեյան ծովում անցկացնում է «Կապույտ հայրենիք» զորավարժությունը

Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում մեկնարկել է Թուրքիայի ռազմածովային ուժերի «Mavi Vatan» (Կապույտ հայրենիք) զորավարժությունը: Այն անցկացվում է հունվարի 7-ից 16-ն ընկած ժամանակահատվածում։
Զորավարժությանը ներկա են գտնվել Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը, ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն, ռազմածովային ուժերի ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուն և օդուժի հրամանատար գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուն։
Զորավարժությունը մեծ արձագանք է գտել հունական մամուլում։ Մասնավորապես մի քանի հունական լրատվական կայքեր հրապարակումներ են արել հետևյալ վերնագրերով՝ «Թուրքերը Էգեյան ծովում մարտահրավեր են նետում», «Կապույտ հայրենիք. Թուրքերը 3 տարի դադարից հետո մեծ զորավարժությամբ Էգեյան ծովում մարտահրավեր են նետում»։
«Kathimerini» թերթն էլ շեշտել է, որ Թուրքիայի ռազմածովային ուժերի հզորությունը աճել է այն ժամանակաշրջանում, երբ Հունաստանի ռազմարդյունաբերությունը «անկում է ապրում»։
Նաև ուշագրավ է համարվում այն, որ զորավարժությունն անցկացվում է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ փետրվարին նախատեսված Անկարա այցից առաջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |