Ռազմական13:52, 20 Դեկտեմբեր 2024
Հանդիպումներ Թուրքիայի ու Ադրբեջանի բարձրագույն հրամկազմի միջև

Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակության հետ կապերի խորհրդատու ադմիրալ Զեքի Աքթյուրքը ամենշաբաթյա մամուլի ասուլիսին ներկայացրել է անցնող շաբաթվա իրադարձությունները։ Այդ համատեքստում նա տեղեկացրել է այն հանդիպումների մասին, որոնք տեղի են ունեցել ադրբեջանական բարձրաստիճան սպայակազմի հետ:
Մասնավորապես դեկտեմբերի 12-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդունել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչի Գուլիևին, իսկ դեկտեմբերի 18-ին՝ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարին:
Նա նաև նշել է, որ դեկտեմբերի 18-ին Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության փոխանախարարի հետ Թուրքիա-Ադրբեջան ռազմական երկխոսության բարձր մակարդակի 16-րդ ժողովի շրջանակներում:
Դեկտեմբերի 13-ին էլ Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատարն ընդունել է նախիջևանյան բանակի հրամանատար Քենան Սեիդովին, իսկ Թուրքիայի օդային ուժերի հրամանատարն էլ դեկտեմբերի 10-ից 13-ը պաշտոնական այցով գտնվել է Ադրբեջանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |