Միջազգային14:50, 19 Դեկտեմբեր 2024
Հուլուսի Աքար. «Արևելյան Միջերկրականում ուժերի հավասարակշռությունը կարող է փոխվել»

Թուրքիայի ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը խոսել է Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին։ Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան երբեք չի հանդուրժի Սիրիայում ահաբեկչական խմբավորումների գոյությունը։
«Մեր երկրի գոյատևման, մեր ազգի բարօրության և անվտանգության համար ահաբեկչության դեմ մեր պայքարը շարունակվելու է անխափան մինչև չվնասազերծվի վերջին ահաբեկիչը» - նշել է Աքարը։ Անդրադառնալով սիրիացիների վերադարձին՝ Աքարը նշել է, որ աշխատանքներ են տարվել ու տարվում այդ ուղղությամբ։
Ըստ Աքարի՝ Սիրիայում նոր վարչակազմի ընտրություններից և երկրում կարգուկանոն հաստատվելուց հետո Թուրքիան կարող է ծովային իրավասության քայլեր ձեռնարկել։
Նա նաև հավելել է, որ Սիրիայի հետ ծովային իրավասության համաձայնագրի ստորագրումը կարող է փոփոխել հավասարակշռությունն արևելյան միջերկրականում և կընդլայնի Թուրքիայի մայրցամաքային ափը Միջերկրական ծովում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Մենք կշարունակենք աջակցել պաղեստինցի ժողովրդի արդար և վճռական պայքարին»,-նշվել է հայտարարության մեջ»,-նշում է Թուրքիայի ԱԳՆ-ը։

Նշվում է, որ վերոնշյալ վաճառքը կբարձրացնի Ուկրաինայի կարողությունը՝ դիմակայելու առկա և ապագա սպառնալիքներին։

Տիեզերակայանի նախագիծը կարժենա 350 մլն դոլար և շինարարությունը կավարտվի 2 տարում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |