Ռազմական16:59, 16 Դեկտեմբեր 2024
Թուրքիան հարվածային ԱԹՍ-ներ է վաճառել ՆԱՏՕ-ի անդամ 6 երկրի

Հունական մամուլն անդրադարձել է «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIPRI) հրապարակած վերջին զեկույցին, որտեղ նշվել է, որ Թուրքիան վերջին տարիներին հզորացրել է սեփական ռազմարդյունաբերությունը:
Զեկույցում ասվում է, որ թուրքական ռազմարդյունաբերական «Baykar», «ASELSAN» և «Turkish Aerospace Industries» (TAI) ընկերությունները ներառվել են զենքի 100 առաջատար մատակարարների ցուցակում և նրանց արտադրանքի վաճառքից ստացված ընդհանուր եկամուտը 2023 թվականին հասել է 6 մլրդ դոլարի։
Նշվել է, որ Թուրքիան դարձել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում զարգացող պետություն՝ ամրապնդելով դիրքերը աշխարհում:
Ընդգծվել է, որ ուկրաինական հակամարտությունը և Գազայի դեպքերն ավելի են ուժեղացրել Թուրքիայի ռազմական արդյունաբերության ընկերությունների ազդեցությունն այս ոլորտում: Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ները դարձել են նախընտրելի բազմաթիվ երկրների կողմից՝ Ուկրաինայից մինչև Ալբանիա։
Արդեն հայտնի է, որ «Baykar»-ը անօդաչու թռչող սարքեր է մատակարարել 27 երկրի, որոնցից 6-ը ՆԱՏՕ-ի, իսկ 4-ը՝ Եվրամիության (ԵՄ) անդամ են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան չի հանդուրժելու քրդական YPG/SDG կառույցների՝ Սիրիայի ապագա վարչակարգի հետ ինտեգրման հնարավոր չարաշահումները։

Գործարքը, որի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 10 մլրդ դոլար, համարվում է Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ռազմական արտահանման պայմանագիրը։

Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ Հունաստանը Թուրքիայի դեմ օգտագործում է Հնդկաստանի խաղաքարտը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։
Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |