Տարածաշրջան16:54, 04 Դեկտեմբեր 2024
Թուրքիան ու ԱՄՆ-ն կապի մեջ են Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Պենտագոնի խոսնակ Փեթ Ռիդերը մեկնաբանել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: Ըստ նրա՝ Վաշինգտոնը մշտապես կապի մեջ է տարածաշրջանային մի շարք երկրների՝ այդ թվում Թուրքիայի հետ Սիրիայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Հարցին, թե ինչ վերաբերմունք կցուցաբերի ԱՄՆ-ի բանակը, եթե Հալեպը գրաված ընդդիմադիր խմբավորումները դեմ առ դեմ հայտնվեն ԱՄՆ-ի աջակցած Սիրիայի քրդական ուժերին, Ռիդերը նշել է. «Մենք աջակցել ենք Սիրիայի դեմոկրատական ուժերին: Այստեղ գտնվելու մեր նպատակը ԻՊ-ի դեմ պայքարելն է և մենք դա կշարունակենք անել»:
Հաստատելով, որ ԱՄՆ-ի օդուժի ինքնաթիռները հարվածել են Սիրիայում կառավարական ուժերին պատկանող որոշ թիրախների՝ Պենտագոնի խոսնակը պնդել է, որ այդ հարձակումներն իրականացվել են տարածաշրջանում ամերիկացի զինվորներին պաշտպանելու համար։
Հիշեցնենք, որ Սիրիայի ապստամբ ընդդիմադիրները, որոնց աջակցում է Թուրքիան, լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Սիրիայի բանակի դեմ և տարածքներ գրավել։
Ապստամբների հարձակումն ընդգրկում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերահսկողության տակ գտնվող առնվազն 10 շրջան Հալեպ նահանգի հյուսիս-արևմուտքում։ Սիրիայում գտնվող ռուսական բանակը, այդ թվում օդուժը ակտիվորեն աջակցում է Սիրիայի կառավարական ուժերին ետ մղելու հարձակումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 6 թաղամաս և 5 գյուղ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |