Տարածաշրջան16:36, 02 Դեկտեմբեր 2024
Քուրդ հայտնի հրամանատարը ներկա կլինի Թրամփի երդմնակալությանը

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» գլխավոր հրամանատար Մազլում Քոբանին (Մազլում Աբդի) հրավիրվել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարաողությանը:
Հրավերը մեծապես վրդովեցրել է թուրքական մամուլին: Ինչպես հայտնի է, Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական: Պաշտոնական Անկարան վերջին տարիներին մի քանի խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել նրանց դեմ Սիրիայում:
Հայտնի է նաև, որ Թրամփն ու Քոբանին ունեն գործընկերային հարաբերություններ, որը մեծ դժգոհություն է առաջացնում Թուրքիայում: Անկարան մի քանի անգամ Թրամփի վարչակարգից պահանջել էր հանձնել Քոբանիին, սակայն Վաշինգտոնը մերժել էր թուրքական կողմի պահանջը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Սպիտակ տանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 6 թաղամաս և 5 գյուղ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |