Հասարակական17:34, 29 Նոյեմբեր 2024
Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «TRT World» ֆորումի ժամանակ։ Նա անդրադարձել է Իսրայելի ռազմական գործողություններին ու խստորեն քննադատել «սիոնիստական վարչակազմին»։
Այդ ժամանակ դահլիճից բողոքի ձայն է լսվել։ Ներկաներից մեկը ոտքի է կանգնել և սկսել Թուրքիայի նախագահին մեղադրել երեսպաշտության և կոլլաբորացիոնիզմի մեջ։
Էրդողանի թիկնապահները փորձել են վրդովված քաղաքացուն լռեցնել և հեռացնել դահլիճից, բայց նա հասցրել է ասել հետևյալը.
«Մինչ սիոնիստները շարունակում են իրենց առևտուրը մեր ծովերում և նավահանգիստներում... նավերը ռումբեր են տեղափոխում Գազա»։
Էրդողանն էլ իր հերթին արձագանքել է հնչած բողոքին՝ ասելով.
«Աշխարհի սիոնիստները շատ լավ գիտեն, թե որտեղ է կանգնած Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բայց դուք դեռ չեք հասկացել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։

Թուրքիայի մամուլի ֆեդերացիայի նախագահը ակցիայի ընթացքում նշել է, որ Նեթանյահուն ներկայացրել է «Մեծ Իսրայել» նախագիծը, որտեղ ներառված է նաև Թուրքիայի տարածքը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |