Տնտեսական16:36, 26 Նոյեմբեր 2024
Թուրք նախարար. «Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ»

ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև Թուրքիայի վրա։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Ըստ նախարարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։ Ուստի արտգործնախարարությունն այդ հարցի վերաբերյալ շարունակում է բանակցություններ վարել։
Բայրաքթարը նաև մատնանշել է, որ տարեվերջին լրանում է ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև գազի առաքման համաձայանգրի ժամկետը և անդրադարձել է ՌԴ-ի կողմից Թուրքիային գազային հանգույց դարձնելու վերաբերյալ հայտարարությանը։
Նախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիան քննադատում է ԱՄՆ-ի պատժամիջոցները ՌԴ-ի դեմ՝ բացառությամբ էներգետիկ ու սննդի վերաբերյալ սահմանված պատժամիջոցների ու հավելել, որ այդ քայլով իրենք չեն հասկանում Բայդենի վարչակարգի նպատակը։
Բայրաքթարի դիտարկմամբ՝ այդ էմարգոն դժվար է մեկ գիշերում վերացնել, բայց եթե Թուրքիայի համար բացառություն չարվի այդ հարցում, ապա կնշանակի, որ այդ պատժամիջոցներն ուղղված կլինեն ոչ թե ՌԴ-ի, այլ Թուրքիայի դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ գործունեության դադարեցման պատճառը Թուրքիայում տիրող տնտեսական պայմաններն են։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ 5 գիգավատ հզորությամբ նախագիծը ներկայիս գներով կարժենա 5 մլրդ դոլար:

Կարսում կազմակերպված «Սահմանակից նահանգների տնտեսական ֆորում»-ին ներկա է գտնվել նաև Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անտառային հրդեհները դեռևս չի հաջողվում վերասհկողության տակ առնել, նույնսիկ չվերթներ են հետաձգվել։
Աղբյուրն ընդգծում է, որ Մեծ Բրիտանիայում բնակվում է մոտ կես միլիոն թուրք։
Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ գործունեության դադարեցման պատճառը Թուրքիայում տիրող տնտեսական պայմաններն են։
Իզմիրում մոլեգնող հրդեհների դեմ միջամտություն է ցուցաբերվում 4 ինքնաթիռով, 14 ուղղաթիռով, 106 հրշեջ մեքենայով և ավելի քան 1000 հոգանոց անձնակազմով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |