Քաղաքական14:23, 26 Նոյեմբեր 2024
Թուրք լրագրող․ «Բահչելին կարող է դառնալ 22 տարվա իշխանության ավարտի պատճառը»

Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական «Ազգային շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի՝ Աբդուլլահ Օջալանի վերաբերյալ հայտարարությանը։
Նա ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անարձագանք է թողել նրա հայտարարությունները, ինչն էլ Բահչելիին ստիպել է նահանջել։
Քորուն ընդգծել է, որ սա առաջին դեպքն է, երբ Բահչելիի պահանջը չի կատարվում։
«Մինչ օրս Բահչելիի յուրաքանչյուր ցանկություն կատարվել է, սակայն այս իրավիճակը կարող է վաղաժամ ընտրությունների հանգեցնել»,- հավելել է նա։
Նա նաև նշել է, որ Բահչելիի նման քայլերը նախկինում՝ 2002 և 2018 թվականներին, բերել են ընտրություններ և փոխել երկրի քաղաքական պատկերը։ Քորուն ենթադրում է, որ հնարավոր է, «ԱՇԿ»-ն կրկին նման որոշում կայացնի, ինչը կարող է ազդել իշխանափոխության վրա։
Քորուի խոսքով՝ իշխանության փոքր գործընկեր «ԱՇԿ»-ն դեռ կարող է որոշիչ դեր ունենալ, իսկ Բահչելիի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ վաղաժամ ընտրությունների մասին որոշումը հնարավոր է հենց նրանցից գա։
Հոդվածագիրը նշել է նաև, որ Բահչելին կարող է արդեն 22 տարի երկիրը կառավարող քաղաքական ուժի հեռացման պատճառ դառնալ։
Հիշեցնենք, որ վերջերս «ԱՇԿ»-ի խորհրդարանական ֆրակցիայի հետ հանդիպանը Բահչելին խոսել էր Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված և այժմ Իմրալը կղզում ցմահ բանտարկված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հիմնադիր-առաջնորդ Աբդուլահ Օջալանին ներում շնորհելու ու նրան ամբիոնից խոսք տալու մասին՝ այդ ամենը բացատրելով «ՔԲԿ»-ի հետ կապված հարցերի լուծման հնարավորությամբ։
Վերոհիշյալ հայտարարությունից օրեր անց էլ ընդգծել էր, որ պատասխանատու է իր խոսքերի համար, ապա ուշագրավ հայտարարություն արել․ «Հարցը նրանում չէ, որ եթե ես այդ քայլն անեմ ԱՇԿ-ն կամ ձայն կստանա, կամ կկորցնի, այլ եթե ես այդ քայլը անեմ, հող չեմ տա, իսկ պետության ու հայրենիքի ամբողջականությունը կշարունակվի։
Եթե պետք է տանջվեմ, կտանջվեմ, բայց եթե այս քայլը չանեմ, Թուրքիան հող կկորցնի, իսկ այդ ժամանակ ի՞նչ անեմ իշխանությունը»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

ԱՄՆ-ի ու Հորդանանի կողմից ներկայացվել է «Ճանապարհային քարտեզ»։

Հաքան Ֆիդանը և Բադել Աբդելալաթին քննարկել են Գազայում տիրող իրավիճակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |