Տարածաշրջան10:33, 22 Նոյեմբեր 2024
Ֆիդան․ «Խրախուսական հորդոր ենք հղում Ադրբեջանին և Հայաստանին չկորցնել այս պատմական հնարավորությունը »

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը խորհրդարանում կայացած ԱԳՆ բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացին։
«Գոհացուցիչ է այն, որ Հայաստանը շարունակում է պատերազմից հետո ընտրությունը կատարել խաղաղության և կայունության օգտին։ Մենք խրախուսական հորդոր ենք հղում Ադրբեջանին և Հայաստանին այս պատմական հնարավորությունը չկորցնել»,- նշել է նա։
Ֆիդանը, հիշեցնելով, որ երկար ընդմիջումից հետո կողմերն առաջին անգամ առանձնազրույց են ունեցել Ստամբուլում՝ առանց երրորդ երկրի մասնակցության, ընդգծել է, որ Հարավային Կովկասի համատեքստում կարևոր է նաև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը նրանք իրականացնում են Հայաստանի հետ։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։ Նրա խոսքով` հոկտեմբերին Ստամբուլում կայացած 3+3 հարթակի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը կառուցողական ըմբռնումով քննարկել են տարածաշրջանին վերաբերող բոլոր հարցերը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։

Անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 6 թաղամաս և 5 գյուղ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |