Իրավական14:51, 19 Նոյեմբեր 2024
Թուրքիայի բանտերում քրդերեն խոսալն արգելված է

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել բանտարկյալի կարգավիճակում գտնվող ազգությամբ քուրդ Շաբան Քայգուսուզի հետ տեղի ունեցած միջադեպը։
Կայսերիի փակ ռեժիմով բանտում գտնվող Շաբան Քայգուսուզն իր ընտանիքի հետ հերթական հեռախոսազրույցի ժամանակ խոսել է քրդերեն, ինչը անմիջապես նկատել են բանտախցի հսկիչները: Ընտանիքի անդամները պատմել են, որ զանգն անջատվելուց առաջ բանտապահ հսկիչներից մեկն ասել է՝ «Քրդերեն խոսելն արգելված է», և այդ հուշումից հետո հեռախոսը անջատվել է։
Մեկ ձեռք և մեկ ոտք չունեցող քուրդ հաշմանդամը 7 տարի է, ինչ գտնվում է ազատազրկման մեջ։
«Հեռախոսն անջատվեց, քանի որ նա խոսում էր քրդերեն,- դժգոհել է բանտարկյալի մայրը։ - Բայց մենք մեր լեզուն պաշտպանելու ենք մինչև վերջ. Չնայած բոլոր դժվարություններին ու տանջանքներին՝ Շաբանը չհերքեց իր քուրդ լինելը և չի էլ ժխտի դա այսօրվանից հետո»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |