Քաղաքական10:50, 19 Նոյեմբեր 2024
ԱՄՆ-ն զգուշացրել է Թուրքիային․ «Ապաստան չտրամադրե՛լ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին»

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսում անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորմանն ու ըստ թուրքական մեդիայի՝ մեսիջներ հղել Թուրքիային։
Միլլերը մասնավորապես ասել էր, որ իրենք հավատում են, թե այդ ահաբեկչական կազմակերպության առաջնորդները ոչ մի տեղ չեն կարող հանգիստ ապրել, ապա ընդգծել․ «Այդ թվում նաև մեր գլխավոր դաշնակիցներից մեկի մեծ քաղաքում»։
Թուրքական մամուլը վերոնշյալը վերագրել է Թուրքիային և այժմ գրում է, թե ԱՄՆ-ն հստակ զգուշացրել է թուրքական կողմին․ «Ապաստան չտրամադրե'լ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին»։
Նշենք, որ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցներից մեկը, ում անունը չի նշվել, ասել է, թե «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական թևի առաջնորդները երբեմն այցելում են Թուրքիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կողմերը քննարկել են Թրամփի և Պուտինի Ալյասկայում կայացած հանդիպումը և Գազայում ու Սիրաիայում տիրող իրավիճակը։

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |