Միջազգային14:31, 14 Նոյեմբեր 2024
Թուրքիայի և Միացյալ Թագավորության միջև երկաթուղային ոլորտում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Թուրքիայում կայացել է Միացյալ Թագավորություն-Թուրքիա երկաթուղային ֆորումը, որի շրջանակներում կողմերի միջև ստորագրվել է երկաթուղային ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
Ֆորումին մասնակցել են Թուրքիայում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Վենդի Ուայվը, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության Եվրոպական միության և արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրենի տեղակալ Օմրույե Այան, Միացյալ Թագավորության միջազգային երկաթուղային և երկաթուղային փոխադրումների գծով փոխտնօրեն և Անդրեա Փիրսոնը։
Բրիտանիայի փոխդեսպանի խոսքով՝ Թուրքիան Միացյալ Թագավորության համար անփոխարինելի գործընկեր է՝ միջազգային անվտանգությունից մինչև էներգետիկ ոլորտ և առևտրից մինչև տրանսպորտային ոլորտ։
Երկու երկրների միջև առևտրային ծավալները մեծացնելու նպատակով կողմերը փոխադարձ մտադրություններ ունեն ազատ առևտրի ավելի ժամանակակից համաձայնագիր ստեղծելու վերաբերյալ։
Այան նաև նշել է, որ երկաթուղիներն այն տեղանքներով, որոնցով անցնում են, նպաստում են տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացմանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Ստամբուլի օդանավակայանը օրական իրականացնում է միջինում 1624 թռիչք։

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։
Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:
Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։
Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |