Քաղաքական13:21, 05 Նոյեմբեր 2024
Բահչելին՝ PKK-ի առաջնորդին ելույթի հնարավորություն տալու մասին. «Տեր եմ իմ խոսքին»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքում գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին անդարդարձել է վերջերս լայն քննարկումների առարկա դարձած իր հայտարարություններից մեկին:
Բահչելին մասնավորապես խոսել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հիմնադիր-առաջնորդ Աբդուլլահ Օջալանին ներում շնորհելու, ամբիոն հրավիրելու և այդպիսով Թուրքիայի դեմ ահաբեկչական գործողություններին վերջ տալու մասին հայտարարությանը՝ ընդգծելով, որ այն ուժի մեջ է:
«Ես իմ խոսքի տերն եմ»,-ասել է նա:
Նշված հայտարարությունը թուրք իշխանամետ գործիչն արել է «ԱՇԿ»-ի խորհրդարանական ֆրակցիայի հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ ներման մասին հայտարարությանը հետևել էին մի շարք արձագանքներ ընդդիմադիրների կողմից: Հատկանշական էր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուլ Օզելի՝ «Եկեք քրդերին Թուրքիայի Հանրապետության տեր դարձնենք» մասին հայտարարությունը:
Չնայած այն բանին, որ թուրքական թե՛ սոցիալական, և թե՛ լրատվական մեդիայում խոսվում էր քրդերի դեմ վարվող որոշակի քաղաքականության փոփոխման և մեղմացման միտումների մասին, հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը կրկին սրեց իրավիճակը, որի կազմակերպման մեջ թուրքական իշխանությունները մեղադրեցին «ՔԲԿ»-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կողմերը քննարկել են Թրամփի և Պուտինի Ալյասկայում կայացած հանդիպումը և Գազայում ու Սիրաիայում տիրող իրավիճակը։

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |