• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Օգոստոս, 2025
Կիրակի 03:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:13, 01 Նոյեմբեր 2024

Ռուսաստանը զարմացած է Թուրքիայի պահվածքից

Ռուսաստանը զարմացած է Թուրքիայի պահվածքից

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել թուրքական «Hurriyet» թերթին։ Ըստ նրա՝ Ռուսաստանը զարմացած է Ուկրաինայում միջնորդական ծառայություններ մատուցելու Թուրքիայի պատրաստակամությամբ այն դեպքում, երբ Անկարան շարունակում է Կիևի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում։ 

Ըստ Լավրովի՝ Թուրքիան շարունակում է Ուկրաինային զենք մատակարարել, որը հետագայում օգտագործվում է ռուսական զորքերի և խաղաղ բնակիչների դեմ։ Անկարայի այս դիրքորոշումը, Լավրովի խոսքով, տարակուսանք է առաջացնում ռուսական կողմում։

Այնուամենայնիվ նա ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Անկարայի ջանքերը՝ աջակցելու ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Լավրովը  հիշեցրել է, որ հենց Թուրքիան է հարթակ տրամադրել Ուկրաինայի իշխանությունների հետ 2022թ. գարնանը խորհրդակցություններ անցկացնելու համար։

ՌԴ արտգործնախարարն անդրադարձել է  նաև թուրք-սիրիական հարաբերություններին՝ խոսելով Թուրքիայի զինուժի ներկայության մասին Սիրիայի հյուսիսում։

«Սիրիայի կառավարությունը պնդում է, որ նախ անհրաժեշտ է որոշել Սիրիայի տարածքից թուրքական զորքի դուրսբերման հարցը։ Թուրքիայում հաստատում են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ, սակայն առաջարկում են ավելի ուշ վերադառնալ իրենց զինվորականների հեռանալու հարցին։ Երկու երկրներից էլ ազդակներ են ստացվում երկխոսության վերսկսման լուրջ շահագրգռվածության մասին, մենք ակտիվորեն կնպաստենք բանակցային գործընթացի վերսկսմանը»։

Լավրովը նաև ընդգծել է, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը մեծ նշանակություն ունի Սիրիայի կայունացման և Մերձավոր Արևելքում անվտանգության ամրապնդման համար։ Նախարարը հավելել է, որ Ռուսաստանը հետևողական ջանքեր է գործադրում Դամասկոսի և Անկարայի միջև հակասությունները հաղթահարելու համար։

Աղբյուր`    HUrriyet.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
19:39, 09 օգոս
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահը նշել է, որ գոհացուցիչ է այն առաջընթացը, որն ապահովվել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության ճանապարհին։

Թուրքիան գոհ Է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված առաջընթացից
01:24, 09 օգոս
Թուրքիան գոհ Է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված առաջընթացից

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` ստեղծվել է պատմական հնարավորություն Հարավային Կովկասում խաղաղություն և բարգավաճում բերելու համար։

Թուրքիայի հարավային հատվածում գտնվող լիճը ցամաքման եզրին է (Լուսանկարներ)
16:34, 05 օգոս
Թուրքիայի հարավային հատվածում գտնվող լիճը ցամաքման եզրին է (Լուսանկարներ)

Քոնյա քաղաքի Էբեր լճի մակարդակը կրիտիկական է: Լճին մնացել 3 տարվա կյանք:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան վճռական է Սիրիայի հետ համագործակցությունը խորացնելու հարցում
Թուրքիան վճռական է Սիրիայի հետ համագործակցությունը խորացնելու հարցում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Սիրիայի ժամանակավոր կառավարության նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպումից հետո սոցցանցյան գրառում է կատարել:

Թուրքիան քննադատել է Գազան բռնակցելու Իսրայելի որոշումը
Թուրքիան քննադատել է Գազան բռնակցելու Իսրայելի որոշումը

Համապատասխան հայտարարությունը տարածվել է Թուրքիայի արտգործնախարարության կողմից:

Թուրքիան և Սենեգալը 4 համաձայնագիր են ստորագրել
Թուրքիան և Սենեգալը 4 համաձայնագիր են ստորագրել

Համաձայնագրերը վերաբերում են ֆիլմերի, մուլտիմեդիայի, կրթության ինչպես նաև ֆինանսական և ռազմական ոլորտների համագործակցությանը:

Թուրքիան և Լեհաստանը խորացնում են կապերը ռազմարդյունաբերության ոլորտում
Թուրքիան և Լեհաստանը խորացնում են կապերը ռազմարդյունաբերության ոլորտում

Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Բեյդան հանդիպել է Վարշավայում Թուրքիայի դեսպան Ռաուֆ Ալփ Դենկթաշի հետ։

Թուրքիա-ԵՄ առևտրաշրջանառությունն աճել է
Թուրքիա-ԵՄ առևտրաշրջանառությունն աճել է

Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025-ի հունվար-հուլիս ամիսների ընթացքում Եվրամիության երկրներ է արտահանվել 57.7 մլրդ դոլարի ապրանք:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}