Տարածաշրջան12:13, 01 Նոյեմբեր 2024
Ռուսաստանը զարմացած է Թուրքիայի պահվածքից

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել թուրքական «Hurriyet» թերթին։ Ըստ նրա՝ Ռուսաստանը զարմացած է Ուկրաինայում միջնորդական ծառայություններ մատուցելու Թուրքիայի պատրաստակամությամբ այն դեպքում, երբ Անկարան շարունակում է Կիևի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում։
Ըստ Լավրովի՝ Թուրքիան շարունակում է Ուկրաինային զենք մատակարարել, որը հետագայում օգտագործվում է ռուսական զորքերի և խաղաղ բնակիչների դեմ։ Անկարայի այս դիրքորոշումը, Լավրովի խոսքով, տարակուսանք է առաջացնում ռուսական կողմում։
Այնուամենայնիվ նա ընդգծել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Անկարայի ջանքերը՝ աջակցելու ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Լավրովը հիշեցրել է, որ հենց Թուրքիան է հարթակ տրամադրել Ուկրաինայի իշխանությունների հետ 2022թ. գարնանը խորհրդակցություններ անցկացնելու համար։
ՌԴ արտգործնախարարն անդրադարձել է նաև թուրք-սիրիական հարաբերություններին՝ խոսելով Թուրքիայի զինուժի ներկայության մասին Սիրիայի հյուսիսում։
«Սիրիայի կառավարությունը պնդում է, որ նախ անհրաժեշտ է որոշել Սիրիայի տարածքից թուրքական զորքի դուրսբերման հարցը։ Թուրքիայում հաստատում են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ, սակայն առաջարկում են ավելի ուշ վերադառնալ իրենց զինվորականների հեռանալու հարցին։ Երկու երկրներից էլ ազդակներ են ստացվում երկխոսության վերսկսման լուրջ շահագրգռվածության մասին, մենք ակտիվորեն կնպաստենք բանակցային գործընթացի վերսկսմանը»։
Լավրովը նաև ընդգծել է, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը մեծ նշանակություն ունի Սիրիայի կայունացման և Մերձավոր Արևելքում անվտանգության ամրապնդման համար։ Նախարարը հավելել է, որ Ռուսաստանը հետևողական ջանքեր է գործադրում Դամասկոսի և Անկարայի միջև հակասությունները հաղթահարելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Քոնյա քաղաքի Էբեր լճի մակարդակը կրիտիկական է: Լճին մնացել 3 տարվա կյանք:

Türkiye gazetesi. «Կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։

Քոնյայում գրանցված երկրաշարժի օջախը գտնվել է 15.6 կմ խորության վրա։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքական մամուլում Բահթիյար Էրսայը բնութագրվում է որպես «ղարաբաղյան հաղթանակի ճարտարապետ»։
Մզկիթում այրվող գիրքն ու գորգը նկատել է մի կին և սկսել բղավել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախազգուշացրել է, որ եթե մինչև օգոստոսի 8-ն Ուկրաինայում հրադադար չհաստատվի Ռուսաստանի հետ առևտրի մեջ գտնվող երկրներից գանձվող հարկերը կմեծանան:
Այդ պաշտոնին նշանակվել է ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն:
Այդ առթիվ կազմակերպված կլոր սեղանի ընթացքում կվերլուծվեն վերջին տարիներին գրանցված հաջողություններն ու մարտահրավերները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |