Քաղաքական09:19, 31 Հոկտեմբեր 2024
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը բոյկոտում է քաղաքական գործընթացները

Թուրրքիայի գլխավեր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է հոկտեմբերի 31-ին կուսակցության հրատապ նիստի գումարման մասին։
Օզելի նման հայտարարությունը կապված է հոկտեմբերի 30-ի Էսենյուրթի «ԺՀԿ»-ական քաղաքապետ Ահմեդ Օզերի ձերբակալման հետ, ով ավելի ուշ կալանավորվել է։ Նրան մեղադրում են Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) անդամակցելու մեջ։
Թուրք ընդդիմադիր կուսակցապետն ընդգծել է, որ խաթարելու են թուրքական իշխանությունների կողմից «ժողովդրի կամքն անարգող զզվելի ծրագիրը» և հաղթելու՝ նրանց որակելով «ստոր խելք» ունեցողներ։
«Այս պայմաններում մենք չեղարկել ենք Անթալիայի ճամբարը, որը, ըստ մեր հայտարարության, իրականացնելու էինք նոյեմբերի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում և մեր պատգամավորներին տեղեկացրել ենք, որպեսզի նրանք գնան Ստամբուլ։ Բացի այդ, կենտրոնական կառավարման մեր խորհրդրին կոչ եմ արել 13։30-ին Էսենյուրթի մեր շրջանային նախագահությունում հրատապ նիստ հրավիրել»,-ասել է նա։
Օզելը նաև Էսենյուրթի ամբողջ բնակչությանը հրավիրել է հավաքվել քաղաքապետարանի դիմաց ժամը 16։00-ին։
Նշենք նաև, որ ընդդիմադիր քաղաքական գործչի որոշման համաձայն՝ «ԺՀԿ»-ն այլևս չի մասնակցելու խորհրդարանական որևէ հանձնաժողովի նիստի, այդ թվում՝ բյուջեի պլանավորման հանձնաժողովի ընթացիկ նիստերին, որոնք մեկնարկել էին հոկտեմբերի 30-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կողմերը քննարկել են Թրամփի և Պուտինի Ալյասկայում կայացած հանդիպումը և Գազայում ու Սիրաիայում տիրող իրավիճակը։

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |