Քաղաքական16:31, 31 Հոկտեմբեր 2024
ԲՐԻՔՍ-ի X հարթակում տեղադրվել է Թուրքիայի հակաօդային պաշտպանական համակարգը գովազդող տեսանյութ

2024թ. հոկտեմբերի 22-ից 24-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում տեղի ունեցած ԲՐԻՔՍ-ի (BRICS) գագաթնաժողովին մասնակցել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի կողմից հիմնադրված կազմակերպությունը, որին ավելի ուշ միացավ նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը փորձում է ընդլայնել իր աշխարհագրությունը վերջին տարիներին։ ԲՐԻՔՍ-ի անդամ դարձան նաև Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները։ Անդամակցության հայտ է ներկայացրել ևս 34 պետություն։
Թուրքիայի անդամակցությանը դեմ է արտահայտվել Հնդկաստանը՝ պատճառաբանելով իր դիրքորոշումը Թուրքիայի՝ Պակիստանի հետ ունեցած սերտ հարաբերություններով։
Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ BRICS-ի պաշտոնական X հարթակում տարածվել է թուրքական հակաօդային պաշտպանական համակարգի վերաբերյալ տեսանյութ, որտեղ ներկայացվել են տվյալ ասպարեզում թուրքական բանակի զինատեսակները։ Տեսանյութն ավելի շատ գովազդային հոլովակ է հիշեցնում։
???????? Turkish air defense systems pic.twitter.com/IEK0wWy8ib
— BRICS News (@BRICSinfo) October 30, 2024
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ, սկսվել է հետաքննություն։

Նորընտիր անդամները պաշտոնը կստանձնեն 2026 թվականի հունվարի 1-ից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ցուլը Քյուլահլըի վրա հարձակվել է այն ժամանակ, երբ վերջինս զոհաբերության համար նախատեսված ցլի լուսանկարը ուղարկել է իր հաճախորդին:
Վիրավորները հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոցներ, սկսվել է հետաքննություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |