Ռազմական17:22, 30 Հոկտեմբեր 2024
Թուրքիայի 1-ին տեղական արտադրության ուղղաթիռը պատրաստ է շահագործման

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության բաժնետիրական ընկերության (TAI) կենտրոնակայանում մասնակցել է «T625 GÖKBEY» ուղղաթիռին նվիրված արարողությանը։
Էրդողանը Գյոքբեյի վրա ստորագրել է ինժեներ Զահիդե Էքիջի Գյուչլուի անունը, ով զոհվել է TUSAŞ-ի վրա ահաբեկչության ժամանակ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի օդատիեազերական արդյունաբերության ընկերության (TUSAŞ) վրա հոկետմբերի 23-ի զինված հարձակում էր տեղի ունեցել, որը թուրքական իշխանությունները որակել են որպես ահաբեկչական ակտ։
Ուղղաթիռը ի զորու է իրականացնել արդյունավետ փոխադրումներ, օդային շտապօգնություն, որոնողափրկարարական աշխատանքներ բարձր բարձրության վրա թե՛ ցերեկային և թե՛ գիշերային ժամերին նույնիսկ ամենադժվար կլիմայական պայմաններում։ Ռազմարդյունաբերության նախագահ Հալուք Գյորգյունը ևս ներկա է գտնվել վերոհիշյալ արարողությանը ու նշել է, որ ուղղաթիռը կարևոր ներդրում կունենա թուրք ազգի ու պետության անվտանգության գործում։
«Այս ուղղաթիռները, որոնք կմիանան մեր ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության գույքակազմին, հսկա քայլ են Թուրքիայի՝ ինքնաբավ պաշտպանական արդյունաբերություն ունենալու նպատակին հասնելու համար»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |