Հասարակական17:29, 29 Հոկտեմբեր 2024
Փարիզում տեղադրվել է Աթաթուրքի կիսանդրին (լուսանկարներ)

Հոկտեմբերի 29-ին Փարիզի Էպինե սյուր Սեն քաղաքում՝ Տրապիզոնի տան դիմաց տեղադրվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին։ Նշվում է, որ կիսանդրու տեղադրման գործում մեծ դերակատարում ունի Փարիզի Տրապիզոնի ասոցիացիան։
Բացման արարողությունից առաջ Տրապիզոնի տունը աբողջությամբ ձևավորված է եղել թուրքական դրոշներով ու Աթաթուրքի պաստառներով։ Աթաթուրքի կիսանդրու վրա գրված է իր հայտնի մեջբերումներից մեկը՝ «Խաղաղություն հայրենիքում, խաղաղություն աշխարհում»։
Տրապիզոնի «Լավ» (İYİ) կուսակցության պատգամավոր Յավուզ Այդըը, Մերալ Աքշեները և Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն ծաղիկներ են ուղարկել։
Հիշեցնենք, որ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը՝ լինելով հանրապետության առաջին նախագահը 1923-1938 թվականների ընթացքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:

Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |