Ռազմական09:39, 28 Հոկտեմբեր 2024
Թուրքիան 4 օր շարունակ ռազմաօդային գործողություններ է իրականացնում Սիրիայում և Իրաքում

Թուրքիայի պետական «TRTHaber» հեռուստաընկերության լրատվակայքը գրում է, որ թուրքական զինուժը շարունակում է առանց դադարների ռազմաօդային հարձակումներ իրականացնել Սիրիայի և Իրաքի հյուսիսային հատվածների ուղղությամբ:
Նշում է, որ դրանք ուղղված են իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և դրա հետ նույնացվող «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) դեմ:
Իրականացվողը որակվում է որպես հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխան, որի ընթացքում սպանվել էր 5, իսկ վիարվորվել՝ 22 մարդ:
Ընդգծվում է, որ 4 օր ի վեր շարունակվող գործողությունների արդյունքում սպանվել է 140 զինյալ, իսկ օդային հարվածներ են հասվել 157 օբյեկտի:
Գործողությունների ընթացքում կիրառվել է հենց զինված հարձակման ենթարկված օդատիեզերական «TUŞAS» թուրքական ընկերության արտադրության «ANKA» հարվածային անօդաչու թռչող սարքերով:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները ահաբեկչական ակտը կազմակերպելու մեջ մեղադրում են «PKK»-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |