Տարածաշրջան12:31, 24 Հոկտեմբեր 2024
Թուրք լրագրող. «Ահաբեկչությունը կեղծ գործողություն է եղել»

Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն անդրադարձել է հոկտեմբերի 23-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանը:
Նա նշել է, որ թուրքական օդատիեզերական «TUSAŞ» ընկերությունը թիրախավորող գործողությունը կարծես կեղծ «այցեքարտի» գործողության նման մի բան է:
«Դեպքի վայրում PKK-ի քարտ է եղել ընկած, սակայն իրականում սա կարծես մի գործողություն է, որը հանդիսանում է տարբեր շահերի բախման կետ»,-հավելել է նա:
Բացի այդ, ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ չնայած գործողությունն իրականացնեու մեջ թուրքական իշխանությունները մեղադրում են «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), նրանց կողմից դեռևս ոչ մի արձագանք չկա:
Հետաքրքրաշարժ է համարվել նաև այն, որ գործողությունը եղել է այն օրերի բովում, երբ իշխող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելի կողմից ՔԲԿ-ի ղեկավար-հիմնադիր Աբդուլլահ Օջալանի ազատ արձակման և քրդերի իրավունքների ամրացման մասին հայտարարություններ են արվում:
Հիշեցնենք, որ ռազմագործողությունը հաջորդել է նույն օրը Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական «TUSAŞ» ընկերության Անկարայում գտնվող շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությանը, ինչի իրականացման մեջ թուրքական իշխանությունները մեղադրում են հենց «ՔԲԿ»-ին:
Ահաբեկչության հետևանքով մահացածների թիվը 5-ն է: Կա 22 վիրավոր:
Տեղի ունեցածը դատապարտել էր նաև Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |