Հասարակական21:05, 23 Հոկտեմբեր 2024
Ահաբեկչություն Թուրքիայում․ կա 4 զոհ և 14 վիրավոր

Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական «TUSAŞ» ընկերության Անկարայում գտնվող շենքի մոտ ահաբեկչություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 4 զոհ և 14 վիրավոր։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Այնուհետև Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը դատապարտել է տեղի ունեցածը, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։ Պուտինն իր հերթին ցավակցել է Էրդողանին։
Ընկերության անձնակազմը անվտանգության նկատառումներից ելնելով ուղարկվել է ապաստարաններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «TUSAŞ» ընկերության շենքի մոտ հնչել էին կրակոցներ ու լսվել էին պայթյունի ձայներ։ Դեպքի վայր էին ժամանել բազմաթիվ ոստիկաններ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել էր, որ ահաբեկչություն է իրականացվել «TUSAŞ»-ի շենքի վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։

Ամերիկյան «Global Guardian» թերթը հրապարակել է աշխարհի ամենավտանգավոր երկրների ցանկը:

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարը հանդիպել է ՀԹԿՀ-ի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |