Տնտեսական16:13, 18 Հոկտեմբեր 2024
Թուրքիան ու Չինաստանը հանքարդյունաբերության ոլորոտում ստորագրել են փոխըմռնման հուշագիր

Թուրքիան ու Չինաստանը խորացնում են հարաբերությունները հանքարդյունաբերության ոլորտում։ Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը չինացի գործընկերոջ Վան Գուանխուայի հետ ստորագրել է «Բնական պաշարների ու հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին փոխըմբնման հուշագիր»։
Կողմերը նպատակ ունեն բնական պաշարների ու հանքարդյունաբերության ոլորտում հեշտացնել համագործակցությունը, բացահայտել Թուրքիայում, Չինաստանում ու 3-րդ երկրներում հազվագյուտ օգտակար հանածոների հանքարդյունաբերության հնարավորությունները և խրախուսել տեխնոլոգիաների ու թվայնացման ոլորտներում համագործակցությունը։
Բոլաթը նկատել է, որ 2022-ին Թուրքիայում հայտնաբերվել են աշխարհի ամենաշատ հազվագյուտ տարրերի պաշարները։
Ըստ թուրք նախարարի, այդ պաշարը նախատեսվում է վերածել տարեկան 570 հզ․ տոննա հազվագյուտ հողային տարրերի մաքրման հնարավորություն ունեցող օբյեկտի ու Թուրքիան բաց է աֆրիկյան, արևմտյան ու միջինասիական երկրների հետ համագործակցության համար։
Հաշվի առնելով, որ Չինաստանը հազվագյուտ հողային տարրերի համաշխարհային առևտրում ունի ավելի քան 70 մասնաբաժին, այդ հարցում Թուրքիան սեփական ռեսուրսները վերահսկելու ու օգտագործելու ջանքերում կարելի է համարել կարևոր քայլ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ Սոմալիի և Թուրքիայի միջև կնքված նավթային ոլորտի համագործակցության համաձայնագրի՝ ստացված եկամուտների 30 տոկոսը պատկանում է թուրքական կողմին։

Թուրքիայի Ռիզե նահանգի փոխնահանգապետն ընդունել է Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի և Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի պատվիրակությանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |