Իրավական11:22, 17 Հոկտեմբեր 2024
«Հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործման պատճառով Թուրքիայում փակվել է «Açık Radyo»-ն

Ստամբուլից հեռարձակվող «Açık Radyo»-ն «Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» (RTÜK) որոշմամբ այլևս կդադարի իր գործունեությունը:
Մասնավորապես «RTÜK»-ը չեղարկել է ռադիոյի հեռարձակման համապատասխան լիցենզիան, ինչի շնորհիվ էլ դադարեցվել է դրա գործունեությունն արդեն հոկտեմբերի 16-ից ի վեր:
«Açık Radyon» ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշել էր, որ իրենց հեռարձակումը դադարեցվում է ամբողջապես բյուրոկրատական և տեխնիկական դրդապատճառներով, ինչի արդյունքում էլ իրենք զրկվել են խոսքի ազատության իրավունքից:
Ռադիոյի հավատարիմ ունկնդիրների շրջանում, ինչպես նշվում է թուրքական մամուլում, տեղի ունեցողն անվանվում է «կարճ ընդմիջում»: Նրանք և ռադիոյի ղեկավարությունը միտված են հնարավորինս շուտ կրկին տեսնել այն եթերում:
Հոկտեմբերի 11-ին «Açık Radyo»-ի արած հայտարարության մեջ նշվել է. «Հույս ունենք, որ մեր ավանդական հեռարձակման հետ կապված այս տարանջատումը կլինի ժամանակավոր և կավարտվի հնարավորինս շուտ»:
Նրանք նաև հայտարարել են անհրաժեշտ բոլոր իրավական միջոցներով պայքարել՝ իրենց հեռարձակումը վերականգնելու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ևս նման որոշում կայացվել էր «RTÜK»-ի կողմից:
«RTÜK»-ը նշել էր, որ որոշումը կայացվել էր նախկինում ընդունված որոշումներին չհետևելու և ցուցումներին հակառակ գործելաոճի շարունակականության պատճառով:
Նախկինում ռադիոընկերության գործունեությունը 5 օրով դադարեցվել էր եթեր հրավիրված հյուրի կողմից օգտագործված «Հայոց, այսինքն, օսմանյան հողերում իրականացված տեղահանություն, կոտորած և ցեղասպանություն անունը ստացած կոտորածների 109-րդ տարելիցը ևս 1 տարի գլորեց...» արտահայտության համար:
«RTÜK»-ի որոշումն անպատասխան չէր մնացել սակայն: «Açık Radyo»-ն իր տարածած հայտարարությունում հակադարձել էր «RTÜK»-ի կողմից կայացված որոշման իրավացիությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Դիարբեքիրի փաստաբանական պալատի վարչության անդամը նշել է, որ Թուրքիայում երեխաների աշխատանքը հասարակության մեջ նորմալ է ընկալվում «վարպետ-աշակերտ հարաբերության» քողի ներքո։

Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է նաև, որ այդ համայնքապետերի նկատմամբ հետաքննություն է իրականացվում «պարտադրանքով կաշառք ստանալու» մեղադրանքով։

Պատճառն այն է, որ Օզգյուր Օզելը «վիրավորական խոսքեր» է հնչեցրել Ստամբուլի գլխավոր դատախազ Աքըն Գյուրլեքի հասցեին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իսրայելի կողմից իրանական ռազմավարական օբյեկտների վրա իրականացված հարձակման հետևանքով նավթի միջազգային շուկաներում գները զգալիորեն բարձրացել են։
Ֆիդանն ու շեյխ Ալ Սանին զրույցի ընթացքում քննարկել են Գազայում հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերը:
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ ինտերնետի արագությունը զգալիորեն նվազել է, իսկ հեռավար կապի որոշ ծառայություններում նկատվել են խափանումներ։
Քամու առաջին էլեկտրակայանը գործարկվել է 1998 թվականին՝ Իզմիրի Չեշմե շրջանում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |