Միջազգային16:26, 08 Հոկտեմբեր 2024
Թուրքիայի ազգային հետախուզական ակադեմիայի նախագահ․ Իսրայելին միակ զսպող ուժը ԱՄՆ-ն է

Թուրքիայի ազգային հետախուզական ակադեմիայի նախագահ Թալհա Քյոշեն ելույթ է ունեցել 2023-ի հոկտեմբերի 7-ին սկսված պաղեստինա-իսրայելական հակամարտության առաջին տարելիցի կապակցությամբ կազմակերպված «Հոկտեմբերի 7-ի իրադարձություններից հետո վերջին իրավիճակն ու հնարավորությունները տարածաշրջանում» պանելային քննարկմանը։
Նա նշել է, որ տարածաշրջանում նոր կարգ ու ուժային հավասարակշռություն չի կարող հաստատվել առանց Թուրքիայի։ «Տարածաշրջանում արդար ու համապարփակ խաղաղության բացակայությունը, իրավիճակի վերաբերյալ տարածաշրջանային երկրների ու միջազգային հանրության լռությունը այս լարվածության հիմնական պատճառներ են հանդիսանում»,-ասել է նա։
Քյոշեն ընդգծել է, թե ինչպես Իսրայելը կարձագանքի Իրանի հրթիռային հարձակումներին և կձևավորի ողջ տարածաշրջանում տարածվող պատերազմի դինամիկան։
«Միակ ուժը, որը կարող է այս պատերազմն ու տարածարջանի ավերածությունները կանխել ԱՄՆ-ն է: Եթե Վաշինգտոնի վարչակազմը չզսպի Իսրայելին, կարող է հայտնվել համապարփակ տարածաշրջանային պատերազմի մեջ։ Այս պատերազմն իր հետ բերելու է բազմաթիվ անորոշություններ»,-նշել է ազգային հետախուզական ակադեմիայի նախագահը։
Ի հավելում խոսքերի` Քյոշեն նշել է, որ շատ կրիտիկական շրջադարձային կետում են գտնվում։ Իսրայելի կողմից Իրանի դեմ շատ ավելի համապարփակ ռազմական միջամտություն, եթե իրականացվի, հավանականություն կա, որ ԱՄՆ-ը ներքաշվի այս պատերազմի մեջ։
«Մի միջավայրում, որտեղ ԱՄՆ-ը ներգրաված է, ՌԴ-ն ու Չինաստանը նման լարվածության պարագայում անմասն չեն մնա։ Հետևաբար, այս հակամարտությունը, որը ներկայումս դիտվում է որպես տարածաշրջանային հակամարտություն, կարող է վերաճել բոլորովին այլ կետի»,- նշել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։

«Մենք կշարունակենք աջակցել պաղեստինցի ժողովրդի արդար և վճռական պայքարին»,-նշվել է հայտարարության մեջ»,-նշում է Թուրքիայի ԱԳՆ-ը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |