Տարածաշրջան09:37, 02 Հոկտեմբեր 2024
Ստամբուլից Իրաք, Իրան և Հորդանան իրականացվելիք չվերթները չեղարկվել են

Թուրքիան Իրան-Իսրայել հերթական լարվածության ֆոնին չեղարկել է Ստամբուլից հոկտեմբերի 2-ին դեպի Իրաք, Իրան և Հորդանան իրականացվելիք չվերթները:
Նշվում է, որ հենց հոկտեմբերի 1-ին Իրանի օդային հարձակման մեկնարկին հաջորդող ժամերին և գիշերը տեղական ու արտասահմանյան ավիաընկրությունների չվերթները ևս չեղարկվել են:
Հիշեցնենք, որ Իսրայելը նախ սպանել էր Լիբանանի հարավում կենտրոնացած և իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդին, ապա հոկտեմբերի 1-ին ցամաքային «Հյուսիսային նետեր» օպերացիան սկսել Լիբանանի ուղղությամբ՝ հայտարարելով, որ դրանք հեզբոլլահականների դեմ են և կետային բնույթ են կրելու:
Բացի այդ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն X-ում հրապարակած տեսաուղերձում դիմել էր Իրանի ժողովրդին և «խոստացել ազատագրել» նրանց:
Այս ամենի ֆոնին էլ Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան ավելի քան 100 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |