Քաղաքական16:46, 01 Հոկտեմբեր 2024
Թուրքիայի խորհրդարանի նախագահ. «Իսրայելի թիրախի տակ գտնվող երկրներից մեկն էլ Թուրքիան է»

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշն անդրադարձել է Իսրայելի գործողություններին։ Նա մասնավորապես նշել է, որ Իսրայելի` սահմաններ չճանաչող դիրքորոշումը սպառնում է տարածաշրջանին։
«Ակնհայտ է, որ աշխարհակարգը դուրս է եկել գծերից և հղի է նոր կոնֆլիկատային միջավայրերով։ Իսրայելի թիրախի տակ գտնվող երկրներից մեկն էլ Թուրքիան է։ Գազայի հարցի սկզբից մինչ օրս մենք, որպես պետություն ու ազգ, գործադրել ենք բոլոր ջանքերը՝ խաղաղ միջավայր ստեղծելու համար։ Մենք աշխատում ենք Գազայում խաղաղության համար»,- նշել է Քուրթուլմուշը։
Նա նաև հավելել է, որ Պաղեստինի հարցը տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ընդհանուր գործն է և նոր աշխարհում Թուրքիայի կարևորությունն ամեն պահ մեծանում է։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն Իսրայելի դեմ պայքարելու է բոլոր ոլորտներում։
Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) սեպտեմբերի 30-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ «սահմանափակ ցամաքային գործողություններ է իրականացնում հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի կառույցների և ենթակառուցվածքների դեմ» ու այդ գործողությունները «հիմնված են ճշգրիտ հետախուզական տեղեկատվության վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |