Ռազմական10:54, 27 Սեպտեմբեր 2024
Թուրքիայի պետական լրատվական գործակալություն. «Ադրբեջանը ստեղծել է իր 1-ին լազերային զենքը»

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնում է Ադրբեջանի առաջին տեղական արտադրության լազերային զենքի ստեղծման մասին:
Բաքվում կազմակերպված «Ադրբեջանի ռազմարդյունաբերական միջազգային 5-րդ ցուցահանդես-վաճառքում» (ADEX 2024) Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կից «Azersilah Holding»-ի կողմից ստեղծված «Fireforce»-ը կշռում է 900 կգ և կարող է խոցել թիրախը մինչև 1 կմ հեռավորւթյան վրա:
Գործակալության թղթակցի հետ զրույցում զենքի նախագծող Վալեֆ Աիֆզադեն նշել է, որ զենքի ստեղծումը տևել է 2 ամիս և այժմ այն տեղադրվում է զրահապատ մեքենաների վրա:
«Այժմ 1կմ հարվածային հեռավորություն ունի, սակայն նախատեսում ենք դա հասցնել 10 կմ-ի»,- հավելել է նա և պնդել, որ զենքի արտադրության համար անհրաժեշտ բոլոր դետալները տեղական են:
Նշենք, որ լազերային զենքին ծանոթացել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ով ADEX 2024-ին մասնակցելու նպատակով գտնվում էր Բաքվում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ մասին հայտնում են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Անկարայում ընդունել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրային։

Ճապոնացի պաշտոնյաները հետաքրքրված են մասնավորապես «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |