Իրավական14:30, 24 Սեպտեմբեր 2024
Թուրքիան կազմակերպված հանցավորության ցուցանիշով Եվրոպայում 1-ին տեղում է

«Ստամբուլի պլանավորման գործակալության» ղեկավար Բուղրա Գյոքչեն X-ում կատարած գրառմամբ անդրադարձել է սեպտեմբերի 22-ին Ստամբուլի Ումրանիե թաղամասում կրակոցների հետևանքով ոստիկանի սպանության դեպքին։
«Մենք սգում ենք 27 տարեկան երիտասարդ մեր ոստիկանի՝ Շեյդա Յըլմազի կորուստը: Տեղի ունեցած ցավալի դեպքը վերջին տարիներին Թուրքիայում գրանցված հանցագործությունների մակարդակի աճի հետևանքն է»,- գրել է նա:
Գյոքչեն, գրառման մեջ հիմնվելով «Կազմակերպված հանցավորության համաշխարային զեկույցի» արդյունքների վրա, նշել է, որ Թուրքիան կազմակերպված հանցավորության ցուցանիշով Եվրոպայում առաջինն է:
«Ընդհանուր 193 երկրի մեջ Թուրքիան 14-րդ տեղում է»,- հավելել է գործակալության ղեկավարը:
Բացի այդ նա ընդգծել է, որ Թուրքիան մարդկանց թրաֆիքինգի, զենքի մաքսանենգության, հերոինի, կոկայինի, սինթետիկ թմրանյութի առևտրի, գույքային հանցանքների, չվերականգնվող ռեսուրսների ապօրինի առևտրի և մի շարք ուղղություններով Եվրոպայում ամենավատ վիճակում գտնվող երկիրն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օզգյուր Օզելը մեղադրվում է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին, երբ ընտանիքը վերադառնում էր ճամփորդությունից։

Ընդդիմադիր HKP-ի առաջնորդ Նուրրուլահ Էֆե Անքութը դատապարտվել է 1 տարի 2 ամիս և 22 օր ազատազրկման։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |